Միջազգային

Կասկած չկա, որ ամերիկացիներն եղել են Լուսնի վրա. ռուս տիեզերագնաց

Կասկած չկա, որ ամերիկացիներն իսկապես եղել են Լուսնի վրա, RIA Novosti-ին ասել է փորձարկող տիեզերագնաց և Ռուսաստանի հերոս Օլեգ Արտեմևը։

Նա նշել է, որ մարդիկ, ովքեր չեն հավատում, որ տիեզերագնացները վայրէջք են կատարել Լուսնի վրա 1969 թվականին, գտնվում են նույն հարթության վրա նրանց հետ, ովքեր հավատում են, որ Երկիրը հարթ է:

«Նրանք եղել են Լուսնի վրա տասներկու հոգի, ես դրանում կասկած չունեմ»։