Իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Լիբանանում շիական «Հեզբոլլահ» շարժման թիրախների վրա, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։
«Գիշերվա ընթացքում իսրայելական ավիացիան հարվածներ է հասցրել «Հըզբոլլահի» մի շարք ահաբեկիչների թիրախներին ինչպես Լիբանանի տարածքի խորքում, այնպես էլ հարավային Լիբանանում»,- ասվում է հրապարակման մեջ։ Թիրախները խոցվել են, այդ թվում՝ Չաբրիհա, Բորջ էլ Չմալի, Քֆարկելա, Ռաբ էլ Թալաթին, Խիամ և Թայր Խարֆա շրջաններում։ Տուժած օբյեկտների թվում են զենքի պահոցներն ու ենթակառուցվածքները, հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից։