Միջազգային

Ռուսական Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել Վոլգոգրադի մարզում

Ռուսական Սու-34 կործանիչը վթարի է ենթարկվել Վոլգոգրադի մարզում՝ պլանային ուսումնական թռիչք կատարելիս, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Անձնակազմը հասցրել է դուրս նետվել, օդաչուների կյանքին վտանգ չի սպառնում։

Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում։

Կործանիչի կործանման նախնական պատճառը տեխնիկական անսարքությունն է։