Միջազգային

Օրբանը խոստովանել է, որ Թրամփի դեմ մահափորձը վերջինը չէր

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը վերջինը չէր, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Հունգարիայի վարչապետը հավելել է, որ նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ։

Օրբանի խոսքով՝ Թրամփն իր առջեւ նպատակ է դրել ամերիկացի ժողովրդին դարձնել հետազգային լիբերալ պետությունից ազգային պետություն, այդ իսկ պատճառով  ցանկանում են նրան բանտ նստեցնել, խլել նրա ունեցվածքը, և եթե դա չօգնի, նրանք փորձում են. սպանել նրան։