Միջազգային

«Սա չափազանց անհարգալից վերաբերմունք էր քրիստոնյաների նկատմամբ». Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը ցույց է տվել «անհարգալից վերաբերմունք քրիստոնյաների նկատմամբ»:

«Սա չափազանց անհարգալից վերաբերմունք էր քրիստոնյաների նկատմամբ», – գրել է նա X սոցիալական ցանցում՝ մեկնաբանելով արարողության մասնակիցների տեսագրությունը, որոնք ծաղրում են Լեոնարդո դա Վինչիի «Վերջին ընթրիքը»: