Միջազգային

Օբաման ակտիվորեն աջակցում է Հարրիսին

Ակնկալվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման շուտով կպաշտպանի ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։Այդ մասին հայտնել է «CNN»-ը հղում անելով իր աղբյուրին: Օբաման և Հարիսը, դեմոկրատական կուսակցության հավանական թեկնածուն, պարբերաբար շփվում են և Օբաման համարվում է նրա ոգեշնչողն ու աջակիցը։ Նրանք ճանաչում են միմյանց ավելի քան 20 տարի ասել է աղբյուրը:

Օբաման, ով անմիջապես չաջակցեց Հարիսին կիրակի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից հետո, որ նա չի ձգտում վերընտրվել, կարծում է, որ դեմոկրատական կուսակցության համար կարևոր է ունենալ օրինական գործընթաց, որի միջոցով պատվիրակները կընտրեն իրենց նոր թեկնածուին։