Միջազգային

Ռուսաստանում ևս մեկ ՊՆ փոխնախարար է ձերբակալվել

Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը։ Այդ մասին հայտնել է ՌԴ Անվտանգության Դաշնային Ծառայությունը։ Գեներալը ներգրավված է կոռուպցիոն գործով և տեղափոխվել է քննչական մեկուսարան։ 

Բուլգակովը պատասխանատու էր ռուսական բանակի նյութատեխնիկական ապահովման համար։ 2022 թվականի սեպտեմբերին նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով։