Միջազգային

Թրամփը վերընտրվելու դեպքում կարող է աջակցել Զելենսկուն. Պոմպեո

Դոնալդ Թրամփը կարող է հավանություն տալ Ուկրաինային 500 միլիարդ վարկի տրամադրմանը, եթե, իհարկե, նախագահական ընտրություններում հաղթանակ տանի. կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԿՎՀ նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահի խաղաղության ծրագիրը կօգնի «վերացնել բոլոր սահմանափակումները զենքի տեսակների նկատմամբ», ինչն իր հերթին թույլ կտա Կիևին ստանալ ու օգտագործել անհրաժեշտ բոլոր տեսակի զենքեր։