Միջազգային

Ուկրաինային զենքի մատակարարումները կավելանան 2 մլրդ դոլարով

ԱՄՆ հաշվիչ պալատը հաշվապահական սխալներ է գտել ռազմամթերքի, հրթիռների և այլ սարքավորումների արժեքի վերաբերյալ Պենտագոնի հաշվարկներում, որոնք ուղարկվում են Ուկրաինայի զինված ուժերին: Սխալ հաշվարկների գումարը կազմել է 2 մլրդ դոլար։ 

«Սխալ գնահատման արդյունքում պարզվել է, որ ամերիկյան օգնության բյուջեն ավելացել է մինչեւ 8,2 մլրդ դոլար», - ասված է ԱՄՆ կառավարության հաշվետվության մեջ, փոխանցում է Reuters-ը: