Միջազգային

«Առանց Ռուսաստանի ու Չինաստանի Ուկրաինայում խաղաղություն չի լինի». Չեխիայի նախագահ

Ուկրաինայում խաղաղության հասնելու բանակցությունները չեն կարող ընթանալ առանց Ռուսաստանի և Չինաստանի մասնակցության։ Նման կարծիք է հայտնել Չեխիայի նախագահ Պյոտր Պավելը «ČTK» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Առանց Ռուսաստանի և Չինաստանի իսկապես անհնար կլինի որևէ խաղաղ բանակցությունների անցկացումը», - ասել է նա: Ըստ նրա՝ Մոսկվան պետք է վերանայի հակամարտության կարգավորման շուրջ երկխոսություն սկսելու վերաբերյալ Կիևին ներկայացվող պահանջները: «Խնդիրները պետք է լուծվեն միջազգային իրավունքի հարգանքի հիման վրա», - նշել է նա: