Միջազգային

Թուրքիան ու Ռուսաստանը բանակցություններ են վարում Սիրիայի հարցով

Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական գերատեսչությունները բանակցություններ են վարում չորս տարի անց Սիրիայի հյուսիսում Մ-4 մայրուղու համատեղ պարեկությունը վերսկսելու շուրջ: Այդ մասին հայտնել է «TRT Haber» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Թուրքիայի ՊՆ աղբյուրները։ 

Ավելի վաղ սիրիական «Al Watan» թերթը հայտնել է, որ Անկարան և Մոսկվան իբր պայմանավորվել են վերսկսել Մ-4 մայրուղու աշխատանքը, որը, անցնելով Իդլիբ նահանգով, կապում է Հալեպը Լաթաքիայի հետ: