Միջազգային

Հունաստանը մտադիր է ստանալ պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի տեղը

Հունաստանը հավակնում է պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնին Եվրահանձնաժողով նոր կազմում իր ներկայացուցչին ունենալ: Այդ մասին հայտնել է «Kathimerini» թերթը։ 

ԵՄ պաշտպանության հարցերով հանձնակատարի պաշտոնը գտնվում է Հունաստանի կառավարության շահերի տիրույթում, քանի որ ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը գլխավորել էր համաեվրոպական մակարդակով միասնական պաշտպանական քաղաքականության ստեղծումը: Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ միասին նրանք առաջարկել են Եվրոպայում ստեղծել իսրայելական հակահրթիռային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգի անալոգը։ ա