Միջազգային

Մանիլայի ծոցում 1,4 միլիոն լիտր մազութով լցանավ է խորտակվել

Մանիլայի ծոցում 1,4 միլիոն լիտր մազութով լցանավ է խորտակվել, աղետից անմիջապես հետո սկսվել է նավթամթերքի արտահոսք:

Ֆիլիպինների իշխանությունները հայտնել են, որ նախատեսվում է մեկ շաբաթվա ընթացքում վերացնել արտահոսքը և նավթամթերքը դուրս մղել բակերից:

Նավը խորտակվել է 34 մետր խորության վրա, մասնագետները կարծիք են հայտնել, որ մազութի դուրսմղումը տեխնիկապես բարդ չի լինի։