Միջազգային

Հայ-ադրբեջանական հարաբերությունները քննարկվելու են Թուրքիայի ԱԽ նիստում

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը այս տարի չորրորդ անգամ հագեցած օրակարգով նիստ կանցկացնի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ:

Հանդիպման առանցքային թեմաներից մեկն է լինելու Թուրքիայի պայքարը ահաբեկչության դեմ։ Քննարկվելու են նաև Սիրիայի հետ հարաբերությունները, հակաահաբեկչական գործողությունները Իրաքում և այլն։  Քննարկվելու է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը, Ուկրաինայի պատերազմը, Կիպրոսի ու Հունաստանի հետ խնդիրներն ու այլ տարածաշրջանային հարցեր։ Այդ մասին հայտնել է թուրքական մամուլը։