Միջազգային

Պուտինն ու Ասադը հանդիպել են Մոսկվայում

Նախօրեին՝ երեկոյան, Կրեմլում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Սիրիայի Արաբական Հանրապետության Նախագահ Բաշար Ասադի հետ։ Պուտինը ողջունել է Ասադին և նշել, որ քննարկելու են տարածաշրջանում սրված իրավիճակը, Սիրիա-Ռուսաստան հարաբերությունները և ապագայի հեռանկարները։ 

Ասադն իր հերթին նշել է, որ քննարկելու են եվրասիական և սիրիական տարածաշրջաններում հնարավոր զարգացումներն ու հեռանկարները։