Միջազգային

Սլովակիան սպառնում է Ուկրաինային

Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինին քննադատել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական «Լուկօյլ» ընկերությանը նավթ տեղափոխելու Ուկրաինայի արգելքը և սպառնացել է պատասխան միջոցների դիմել: Նա հիշեցրել է, որ Սլովակիան օգնում է Ուկրաինային գազի պահուստի, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում:

«Եթե իրավիճակը չշտկվի, մենք ստիպված կլինենք արձագանքել», – ասել է նա՝ հավելելով, որ Սլովակիան, իր կարծիքով, արժանի չէ նման մոտեցման Կիևի կողմից: Իր հերթին Սլովակիայի պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը նշել է, որ դադարեցնելով ռուսական նավթի տարանցումը՝ Կիևը «մեծ ռիսկի է դիմում»: