Միջազգային

«Ընդդիմության հաղթանակը Վրաստանը երկրորդ ճակատ կդարձնի Ռուսաստանի դեմ». Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը կվերածվի Ռուսաստանի հետ ռազմական դիմակայության երկրորդ ճակատի, եթե հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթի ընդդիմությունը: Նա դա բացատրել է նրանով, որ 2022 թվականի փետրվարի 24-ից հետո վրացական ընդդիմությունը կոչ էր անում զինվորականներ ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտի։ 

«Ընտրություններից հետո ես ձեզ երաշխավորում եմ, որ 2-3 ամսից Վրաստանը կդառնա երկրորդ ճակատ։ Ես դա երաշխավորում եմ իմ ունեցած տեղեկատվության և անցյալի փորձի հիման վրա»,- ասել է պարոն Կոբախիձեն «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում։