Միջազգային

Հակաիսրայելական ցույցերը «Իրանի օգտակար ապուշներն են». Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խիստ քննադատության է ենթարկել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի շարունակվող պատերազմի հետ կապված բողոքի ակցիաները։ Նա ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում՝ հակաիսրայելական ցուցարարներին անվանելով «Իրանի օգտակար ապուշներ»:

Նեթանյահուի ելույթը համընկնում է ԱՄՆ պաշտոնյաների լավատեսություն հետ՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդներին ազատելու և հակամարտությունը դադարեցնելու հեռանկարների վերաբերյալ: