Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն չի բացառել, որ միլիարդատեր և «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում:
«Պարոն Իվանիշվիլի, եթե նա որոշի առաջադրվել նախագահի պաշտոնում, ես վստահ եմ, որ կդառնա Վրաստանի պատմության լավագույն նախագահը», - ասել է Բրեգաձեն: Իշխող կուսակցության ներկայացուցիչներից Իվանիշվիլիի հնարավոր նոր դերի մասին ենթադրությունն առաջին անգամ է հնչել։ Պաշտոնապես այն դեռ ոչնչով չի ամրապնդվել։ Վրաստանում այլևս չկան ուղիղ նախագահական ընտրություններ։ Հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո նոր նախագահին կընտրի 300 ընտրողներից բաղկացած կոլեգիան՝ խորհրդարանի պատգամավորներ և տարածաշրջանների ներկայացուցիչներ: