Միջազգային

Լեհաստանում ցույցեր են հղիության արհեստական ընդհատման օրենքի դեմ

Լեհաստանում ցույց է տեղի ունեցել հղիության արհեստական ​​ընդհատման մասին օրենքների ազատականացման համար։ Վարշավայում մոտ հազար ցուցարար հավաքվել է Սեյմի (երկրի խորհրդարանի) դիմաց՝ պահանջելով «անվճար և օրինական աբորտներ»:

Ներկայումս Լեհաստանում հղիության արհեստական ​​ընդհատումը թույլատրվում է միայն հատուկ հանգամանքներում՝ բռնաբարություն կամ կնոջ առողջության կամ կյանքի համար սպառնալիքի դեպքում: Առողջապահության աշխատողներին, ովքեր այլ դեպքերում աբորտ են անում, սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում։ Վարչապետ Դոնալդ Տուսկի իշխող կոալիցիան, որը իշխանության է եկել 2023 թվականի վերջին, իր նախընտրական ծրագրում խոստացել է մեղմել այս արգելքը և պատժից հանել հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում կատարված աբորտները։ Այնուամենայնիվ, հուլիսի 12-ին Սեյմը մերժել է օրինագիծը։