Միջազգային

«Ռուսաստանը մինչև տարեվերջ 690.000 զորք կտեղակայի Ուկրաինայում». Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին արտերկրում ապրող ուկրաինացիներին կոչ է արել մասնակցել պատերազմին։ Նրա խոսքով՝ առանց մոբիլիզացիայի նա չի կարողանա ստեղծել նոր ռեզերվներ և բրիգադներ, որոնք անհրաժեշտ են Ուկրաինային։  Մինչդեռ Ռուսաստանը շարունակում է մեծացնել խմբավորումը։ 

Երկուսուկես տարվա լայնածավալ պատերազմից հետո ռուսները շատ ավելի լավ ռեսուրսներ ունեն, ասել է Սիրսկին։ Ռուսաստանի զորքերն ավելի շատ են՝ տանկեր, զրահագնացներ, զինվորներ: Ըստ Սիրսկու՝ իրենց սկզբնական 100,000 ներխուժման ուժերը հասել են 520,000-ի, իսկ նպատակն է մինչև 2024 թվականի վերջ բանակը հասցնել 690,000-ի Ուկրաինայի տարածքում: «Երբ խոսքը վերաբերում է սարքավորումներին, ապա այստեղ 1:2 կամ 1:3 հարաբերակցությունը նրանց օգտին է», - ասել է նա: