Միջազգային

Գալուզինն ու Շարիֆովը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Հուլիսի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Մ. Գալուզինը խորհրդակցություններ է անցկացրել Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Ս. Շարիֆովի հետ: Քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունների վիճակն ու հեռանկարները՝ շեշտը դնելով երկկողմ օրակարգի ընթացիկ հարցերի վրա։

Մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարության համատեղ քայլերի շուրջ՝ ուղղված քաղաքական երկխոսության խորացմանը, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության ամրապնդմանը` դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթներին համապատասխան: 

Շոշափվել են Հարավային Կովկասում և նրա շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք արդիական հարցերը։ Երկուստեք հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի ռիթմիկ գործունեությունը շարունակելու ուղղությամբ։ Ռուսական կողմից բացատրվել են Ուկրաինայի շուրջ հակամարտությունը լուծելու մոտեցումները՝ Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինի հունիսի 14-ի նախաձեռնությամբ։