Միջազգային

Հանդիպել են Չինաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին չորեքշաբթի օրը բանակցություններ է վարել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ կոչ անելով երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը:

Չինաստանը և Ուկրաինան բարեկամ երկրներ են, որոնց միջեւ ռազմավարական գործընկերություն է հաստատվել ավելի քան տասը տարի առաջ, ասել է Վանը, որը նաեւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ է: Նրա խոսքով՝ երկու երկրները միմյանց նկատմամբ վերաբերվել են փոխադարձ հարգանքով և իրավահավասարությամբ ու անշեղորեն զարգացրել են փոխշահավետ համագործակցությունը: