Միջազգային

Ալիևը Բաքվում հաղթանակի զբոսայգի է կառուցում

Բաքվում հաղթանակի զբոսայգի է կառուցվում։ Ադրբեջանի նախագահ Ալիևը այցելել է շինհրապարակ և ծանոթացել շինարարության ընթացքին։ Այգու տարածքն ավելի քան 9 հեկտար է։ 

Այգու մուտքի մոտ կտեղադրվի կամար, որը բաղկացած կլինի 44 տարրից: Կամարի բարձրությունը, որի շինարարությունը դեռ շարունակվում է, 44 մետր է, իսկ լայնությունը ՝ 22 մետր։ Այդ կկառուցվի Ադրբեջանի «հաղթանակի օրվա»՝ նոյեմբերի 8-ի պողոտային հարակից հատվածում։