ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առաջարկել է ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսին իր աջակցությունը` բնութագրելով Դեմոկրատական կուսակցության ենթադրյալ նախագահի թեկնածուին որպես «նոր սկիզբ ամերիկյան քաղաքականության համար»:
«Ընտրություններն ապագայի մասին են», - գրել է Քլինթոնը, ով կիրակի օրը պաշտպանել է Հարիսի թեկնածությունը ամուսնու՝ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի հետ։
«Ահա թե ինչու ես ոգևորված եմ փոխնախագահ Կամալա Հարիսով: Նա ներկայացնում է ամերիկյան քաղաքականության նոր սկիզբը: Նա կարող է հուսադրող, միավորող տեսլական առաջարկել: Նա տաղանդավոր է, փորձառու և պատրաստ լինել նախագահ: Եվ ես գիտեմ, որ նա կարող է հաղթել Դոնալդ Թրամփին», - գրել է Քլինթոնը։