Միջազգային

«Ընտրությունները պատերազմի ու խաղաղության հանրաքվե են դառնալու». Կոբախիձե

Հոկտեմբերի 26-ի ընտրություններում, ըստ էության, կբախվեն երկու քաղաքական կազմավորումներ՝ «Վրացական երազանքը» և մյուսը, դա հավաքական «Ազգային շարժում» է, որը միավորում է մի քանի վարկաբեկված կուսակցություններ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ 

«Համապատասխանաբար, հոկտեմբերի 26-ի ընտրությունները լինելու են յուրօրինակ հանրաքվե։  Դա կլինի հանրաքվե պատերազմի և խաղաղության, պատերազմի և խաղաղության կուսակցության, լիբերալ ֆաշիզմի և ավանդական արժեքների, Վրաստանի մութ անցյալի և երկրի լուսավոր եվրոպական ապագայի միջև։  Մենք վստահ ենք, որ վրաց ժողովրդի աջակցությամբ ևս մեկ անգամ՝ իններորդ անգամ, կհաղթի Վրաստանի լուսավոր, եվրոպական ապագան, որին կարելի է հասնել միայն արժանապատիվ քաղաքականության, խաղաղության պահպանման և երկրի տնտեսության ամրապնդման միջոցով», - հայտարարել է Կոբախիձեն։