Միջազգային

Զինված միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին

Իրանա-ադրբեջանական սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ վիրավորվել է Ադրբեջանի երկու սահմանապահ։

Մասնավորապես, հուլիսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 03:30-ին երկու անհայտ անձինք փորձել են Իրանից Ադրբեջան ապօրինի հատել սահմանը, զինված դիմադրություն ցույց տալով սահմանապահներին։

Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել են սահմանախախտներից մեկը և երկու սահմանապահներ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տարածքի զննությամբ հայտնաբերվել է մոտ 11 կգ թմրանյութ, գիշերային տեսանելիության սարք և փամփուշտներով հրացան: