Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Յակով Բլիթշտեյնի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ տնտեսության, անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև Գազայում տիրող իրավիճակը:
Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում առկա իրավիճակի և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: