Միջազգային

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը հրաժարական է տվել Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի պատճառով, հայտնում է The Telegraph-ը:

«Ես ստանձնում եմ անվտանգության համակարգի խոցելիության ամբողջ պատասխանատվությունը:

Վերջին իրադարձությունների լույսի ներքո ես ծանր սրտով կայացրել եմ տնօրենի պաշտոնից հեռանալու դժվար որոշում»,- The Telegraph-ի փոխանցմամբ ասել է նա իր աշխատակիցներին ուղղված նամակում: