Միջազգային

Հայտարարել են Քամալա Հարրիսին սատարելու մասին

Դեմոկրատական կուսակցության գրեթե ողջ վերնախավը հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսին սատարելու մասին։

Նրան է աջակցում նաև կուսակցական ընտրիչների մեծամասնությունը, ուստի Հարրիսը կարող է թեկնածու դառնալու հենց կուսակցության համագումարի առաջին փուլում։

Բայդենի սատարումից ի վեր, մինչ երկուշաբթի, Հարրիսի նախընտրական շտաբին հաջողվել է հավաքել ավելի քան 81 մլն դոլարի նվիրատվություն։