Միջազգային

Թրամփի նախընտրական շտաբը մայիսից է պատրաստվել Բայդենի ընտրապայքարից դուրս գալուն

Դեռ մայիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը սկսել է նախապատրաստվել երկրի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալուն։ Այդ մասին հայտնում է «Politico» թերթը՝ վկայակոչելով Թրամփի թիմի անդամների պատրաստած փաստաթուղթը։ Թրամփի նախընտրական շտաբի աշխատակիցը 11 էջանոց փաստաթուղթ էր ուղարկել «Գաղտնի նախագիծ» վերնագրով դեռ մայիսին, հեռուստաբանավեճերից մեկ ամիս առաջ, որոնք աղետալի եղան Բայդենի համար։ Այն նախանշել է հավանական սցենարներ, որոնցում Բայդենի կուսակիցներն առաջադրում են մեկ այլ դեմոկրատ՝ որպես իրենց նախագահի թեկնածու: Տեքստում, մասնավորապես, խոսվում էր նախընտրական մրցապայքարից Բայդենի հնարավոր դուրս գալու մասին։

Թրամփի մեկ այլ նախընտրական փաստաթուղթ՝ թվագրված մայիսի 27-ով, վերանայում էր մամուլի հոդվածները, որոնք նաև առաջարկում էին այլընտրանքային դեմոկրատ թեկնածու: Այնտեղ նշված է հավանական թեկնածուների անունները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսը: