Միջազգային

Վրաստանի ժողովուրդը պետք է որոշի երկրի ապագան. Միլլեր

«Կարևոր է, որ միայն վրաց ժողովուրդը որոշի իր երկրի ապագան»,- ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպ խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք բազմիցս տեսել ենք ոչ միայն ռուսական փորձեր, այլև ուղղակի միջամտություն ընտրություններին, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Մենք միշտ զգոն ենք և հետևում ենք դրան։ Ինչպես մեզանից բազմիցս լսել եք, կարևոր է, որ միայն ու միայն վրաց ժողովուրդը որոշի իր երկրի ապագան»,- ասել է Միլլերը: