Միջազգային

Լատվիան 500 անօդաչու է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի պաշտպանության նախարար Ադրիս Սպրուդսը հայտարարել է Կիև անօդաչուների նոր խմբաքանակ ուղարկելու մասին։ Խոսքը 500 ԱԹՍ խմբաքանակի մասին է։

Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան ապրիլին ասել էր, որ իշխանությունները շուտով Ուկրաինային կուղարկեն Լատվիայում արտադրված անօդաչու թռչող սարքերի առաջին խմբաքանակը՝ 1 մլն եվրո արժողությամբ և հնարավոր է նաև անօդաչուների հրահանգողներ։