Միջազգային

Ռուսաստանն ու Իրանն ավարտել են համապարփակ գործընկերության համաձայնագրի նախապատրաստումը

Ռուսաստանն ու Իրանը ավարտել են համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի նախապատրաստական ​​աշխատանքները, և պատմական ստորագրումը տեղի կունենա շուտով։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։ «Փաստաթղթի վրա խմբագրական աշխատանքը, որը նախատեսված է ռուս-իրանական հարաբերությունների կարգավիճակը համապարփակ ռազմավարական գործընկերության հասցնելու համար, տևել է գրեթե երկուսուկես տարի և այսօր այն կարելի է ավարտված համարել»,- նշել է Ռուդենկոն։

Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Թեհրանը պատրաստ է հոկտեմբերին Կազանում կայանալիք BRICS գագաթնաժողովում Մոսկվայի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել։