Միջազգային

Թրամփն ու որդիները դատարանից խնդրել են չեղարկել 454 մլն դոլարի տուգանքը

Դոնալդ Թրամփի փաստաբանները Նյու Յորքի վերաքննիչ դատարանից խնդրել են չեղարկել 454 միլիոն դոլարի տուգանքի վճիռը քաղաքացիական խարդախության գործով՝ պնդելով, որ դրամական պատիժը հակասահմանադրական է և որ գործի մեծ մասը պետք է արգելված լիներ։

Նախկին նախագահի փաստաբանները նշել են, որ ոչ մի բանկ կամ կոնտրագենտ գումար չի կորցրել վարկերի դիմաց՝ ասելով, որ դատավորը սխալներ է թույլ տվել իր վճիռների մեջ:

Փաստաթղթերը Թրամփի վերջին փորձն են՝ չեղյալ համարելու նահանգային դատավոր Արթուր Էնգորոնի կողմից փետրվարին կայացված 454 միլիոն դոլարի վճիռը, որը վերաբերվում է Թրամփին և նրա երկու որդիներին՝ Դոնալդ Թրամփ Կրտսերին և Էրիկ Թրամփին ու նրանց անշարժ գույքի բիզնեսին։