Միջազգային

Հնդկաստանը դանդաղ տեմպերով զենքի արտահանող է դառնում

Հնդկաստանը վերջին մի քանի տարիներին զգալիորեն ավելացրել է իր պաշտպանական արտադրությունը՝ աստիճանաբար զենք ներկրողից վերաճելով արտահանողի։ Այդ մասին ասվում է ֆինանսների նախարարության պատրաստած տնտեսական ակնարկում։

Փաստաթղթում նշվում է, որ Հնդկաստանի պաշտպանական արտադրանքը զգալիորեն աճել է՝ 2017 ֆինանսական տարում 740 միլիարդ ռուփիից (8,8 միլիարդ դոլար) մինչև 1 տրիլիոն ռուփի (գրեթե 12 միլիարդ դոլար) 2023՝., ինչը հանգեցրել է արտահանման աճի: «Հնդկաստանը զենք ներկրողից անցնում է զենք արտահանող 25 լավագույն երկրների ցանկ», - ասվում է ակնարկի մեջ։