Միջազգային

Վրաստանի ամեն երկրորդ քաղաքացի մտածում է արտագաղթի մասին

Վրաստանի գրեթե յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին մտածում է արտագաղթի մասին, սակայն չի ցանկանում ընդմիշտ լքել իր երկիրը։ Այդ մասին են վկայում Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) կողմից իրականացված Կովկասյան բարոմետր 2024 հետազոտության արդյունքները։

Հարցվածների 45%-ն ասել է, որ հնարավորության դեպքում որոշ ժամանակով կլքեն Վրաստանը և կհաստատվեն այլ տեղ։ 53%-ը պատասխանել է, որ իրենց չի հետաքրքրում ժամանակավոր արտագաղթը։ Հարցվածների միայն 9%-ն է ցանկանում ընդմիշտ լքել Վրաստանը՝ այլ տեղ ապրելու համար։ Ավելին, հետազոտության մասնակիցների 58%-ն ասել է, որ ընտանիքի անդամներ ունեն, ովքեր ապրում են արտերկրում։