Միջազգային

ԵՄ-ն Ուկրաինային 1,4 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից օգոստոսի սկզբին Ուկրաինային կտրվի 1,4 մլրդ դոլարի ռազմական օգնություն:

Նրա խոսքով՝ ԵՄ անդամ երկրները ծրագրում են ֆինանսավորել Կիևի կողմից առաջնահերթ սպառազինությունների ստացումը:

Խոսքը հակաօդային պաշտպանության և հրետանու համար նախատեսված զինամթերքի, ինչպես նաև ուկրաինական պաշտպանական արդյունաբերության համար մատակարարումների մասին է։