Միջազգային

Հումանիտար օգնության 236 բեռնատար է մտել Գազա

Կիրակի օրը Գազայի հատված են մտել մարդասիրական օգնություն տեղափոխող 236 բեռնատարներ, ինչպես նաև վառելիքի 7 տանկեր և գազով 6 տանկեր՝ ճաշ պատրաստելու համար։ Այդ մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինյան տարածքներում Իսրայելի կառավարության գործունեության համակարգման գրասենյակին։