Միջազգային

Ովքե՞ր կարող են լինել Հարիսի մրցակիցները նախագահական թեկնածուի մրցավազքում

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը դեմոկրատների նախագահի թեկնածուի միակ տարբերակը չէ: Նախօրեին ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ընտրապայքարից դուրս գալու և իր թեկնածությունը հանելու մասին և աջակցել իր փոխնախագահ Հարիսին։ Այժմ Դեմոկրատական ​​կուսակցությունը պետք է որոշի, թե ով է հանդես գալու Դոնալդ Թրամփի դեմ։

▪️Գլխավոր թեկնածուն Հարիսն է, որը արդեն հաստատել է, որ պատրաստ է մասնակցել նախագահական ընտրություններին։ Ինքը՝ Բայդենը, նշել է, որ աջակցում է նրան, և Քլինթոնի ամուսինները նույնպես հայտարարությունն են արել։ Դեմոկրատներն ասում են, որ շատ ընտրողներ կարող են հրապուրվել Հարիսով, քանի որ նա կին է և էթնիկ փոքրամասնության անդամ:

▪️Հարրիսին աջակցել է Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը, ով մինչև այդ պահը համարվում էր նախագահական մրցավազքին մասնակցելու հիմնական թեկնածուներից մեկը։ 

▪️Դեմոկրատական ​​կուսակցությունից առաջադրվելու հավանական հավակնորդը Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն է։ Այնուամենայնիվ, նա այնքան էլ հայտնի չէ իր նահանգից դուրս։

▪️Պայքարին կարող է միանալ նաև Միչիգանի նահանգապետ Գրեթհեն Ուիթմերը։ Ուիթմերն արդեն համարվում է ԱՄՆ նախագահի հավանական թեկնածու՝ 2022թ. Միչիգանի նահանգապետի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Այդուհանդերձ, նա ինքն էլ այն ժամանակ հայտարարել էր, որ մտադիր է ամբողջ ժամկետով ծառայել որպես նահանգապետ։

▪️Իլինոյի նահանգապետ Ջեյ Բի Պրիցկերը Դոնալդ Թրամփի «դեմոկրատ» տեսակն է: Նրան է պատկանում «Hyatt» հյուրանոցների ցանցը, ուստի կարող է ինքնուրույն ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը։ Միաժամանակ, նա հայտնի է ԱՄՆ-ում։

▪️Իդեալական դեմոկրատ թեկնածու կարող է  լինել նախկին առաջին տիկին Միշել Օբաման։ Շատ վերլուծաբաններ նրան անվանում են «Թրամփի մղձավանջ», և հարցումները ցույց են տալիս, որ նա առաջ է հանրապետականների թեկնածուից: Այնուամենայնիվ, Օբաման երբեք չի զբաղվել ռեալ քաղաքականությամբ։ Նա արդեն հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն նրա կողմնակիցները դեռ հույսը չեն կորցրել։