Միջազգային

Չեխիան ևս 100.000 արկ կուղարկի Ուկրաինա

Չեխիայի նախաձեռնության շրջանակներում Ուկրաինան ևս 100.000 հրետանային արկ կստանա արեւմտյան դաշնակիցներից։ Առաջիկա երկու ամսվա ընթացքում սպասվում են մատակարարումներ։

«Հուլիս և օգոստոս ամիսներին մենք կուղարկենք ևս 100.000 զինամթերք: Այժմ մենք գումար ենք փնտրում ավելի շատ զինամթերք գնելու համար, որպեսզի նախաձեռնությունը շարունակվի 2025 թվականին»,- ասել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին: