Ընդամենը մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի Բայդենը փոխի իր որոշումը վերընտրվելու վերաբերյալ։ Շաբաթ երեկոյան նա ծրագրում էր մնալ նախագահական մրցապայքարում, սակայն կիրակի կեսօրին նա բարձրաստիճան անձնակազմին ասաց, որ հանում է իր թեկնածությունը, հայտնում է Reuters-ը։
Բայդենի թիմի բարձրաստիճան շատ անդամներ իմացել են նրա որոշման մասին նամակի պաշտոնական հրապարակումից անմիջապես առաջ, հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները: