Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից առաջին դեպքն է վերջին կես դարում։
Նախորդ անգամ` 1968 թվականին, ԱՄՆ գործող նախագահ Լինդոն Ջոնսոնը դուրս եկավ ընտրություններից։
Լինդոն Ջոնսոնի օրոք ԱՄՆ-ն ամբողջապես ներքաշվեց վիետնամական պատերազմի մեջ։ Դա պատճառներից մեկն էր, որ Ջոնսոնը չկարողացավ ընդլայնել իր աջակիցների քանակը և հարկադրված եղավ հրաժարվել վերընտրության մտքից։