Եթե որևէ երկրի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում մեկ այլ երկրի նկատմամբ, ապա այն պետք է դադարեցվի, ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Հիքմեթ Հաջիևը նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է.
«Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը դադարեցնի իր տարածքային պահանջները՝ սահմանադրական հիմունքներով Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է, բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է դադարեցվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսի ձև, որը լիովին վերջ տա տարածքային պահանջին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում։
Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին համատեղ դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու խնդրանքով, որովհետեւ Մինսկի խումբը պահպանելու կարիք չկա։ Եթե հակամարտություն չկա, ապա ո՞րն է Մինսկի խմբի գոյության իմաստը։ Այդ կապակցությամբ Ադրբեջանն առաջարկել է հայկական կողմին, որպես ժամանակավոր մոտեցում, համաձայնեցնել այն հիմնարար սկզբունքները, որոնք հիմք կհանդիսանան երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար»։