Միջազգային

Իլոն Մասկն առաջարկել է բազա ստեղծել Լուսնի վրա

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հանդես է եկել Լուսնի վրա մշտական ​​բնակչությամբ բազա ստեղծելու առաջարկով, այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

Մասկի SpaceX-ը մշակում և փորձարկում է Starship տիեզերանավի նախատիպը: Ակնկալվում է, որ այն կարող է անձնակազմով թռիչքներ կատարել դեպի Լուսին և Մարս:

«Մենք պետք է մշտական ​​լուսնային բազա ստեղծենք»,-նշել է գործարարը։