Միջազգային

Անապայում շոգի պատճառով մոտ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության

Շոգ եղանակի պատճառով առաջացած ծանրաբեռնվածության հետևանքով Անապայում շուրջ 1,5 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Ուրբաթ օրը իշխանությունները հայտնել են, որ Անապայում 17 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության՝ անոմալ շոգի և ամբողջ Կրասնոդարի երկրամասի ցանցերի մեծ ծանրաբեռնվածության հետևանքով։

Մասնագետները վերականգնում են տեղային վնասները, բայց քաղաքում մոտ 1,5 հազար մարդ դեռ մնում է առանց էլեկտրականության։