Միջազգային

Վերագործարվել է Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը

Չինաստան-Իրան և Իրան-Չինաստան բեռնարկղային գնացքները վերսկսել են երթևեկությունը Թեհրանից հարավ գտնվող Իսլամշահր քաղաքում գտնվող Ափրին չոր նավահանգստով:

Իրանի Իսլամական Հանրապետության երկաթուղու ղեկավար Միադ Սալեհին հուլիսի 21-ին ելույթ է ունեցել շարժման վերսկսման արարողության ժամանակ:

Բացման արարողության ժամանակ շահագործման է հանձնվել Չինաստան-Իրան-Եվրոպա երկաթուղային միջանցքի առաջին հերթը:

Չինական բեռնարկղային գնացքը Իրան է մեկնել մոտ 10 օր առաջ, ասել է նա: