Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն Ուկրաինային Գերմանիայի աջակցությունն իր երկրի համար պատմական պատասխանատվության հարց է անվանել։
Ըստ կանցլերի՝ 2024 թվականին Գերմանիան «չի կարող տոնել հուլիսի 20-ը»՝ առանց հիշելու «Ուկրաինայի խիզախ քաղաքացիներին, ովքեր ավելի քան երկու տարի դիմադրում են հանցավոր ռուսական ագրեսիվ պատերազմին»։
«Միայն սեփական պատմության հանդեպ պատասխանատվության զգացումից ելնելով, այս դեպքում Գերմանիայի համար հնարավոր է միայն մեկ տարբերակ՝ լինել Ուկրաինայի կողքին»,- ասել է Շոլցը Բեռլինի Գերմանական Դիմադրության հուշահամալիրում, որտեղ նշվում է 1944 թվականի հուլիսի 20-ին Ադոլֆ Հիտլերի դեմ ձախողված մահափորձի 80-ամյակը: