Միջազգային

ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները գրեթե միշտ կայուն են եղել. Ալիև

Իլհամ Ալիևը խոսել է ԱՄՆ-ի հետ  հարաբերությունների մասին նշելով,  որ միշտ եղել են արդյունավետ։

«Մենք շատ արդյունավետ համագործակցություն ենք ունեցել Թրամփի վարչակազմի օրոք։ Այն հիմնված է փոխադարձ հարգանքի և փոխադարձ աջակցության բարձր գնահատման վրա»,- ասել է պետության ղեկավարը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ միշտ եղել են կայուն։

Նա նշեց, որ եղել են որոշակի վերելքների և վայրէջքների ժամանակաշրջաններ. «Սա մեր մեղքը չէր, քանի որ փորձեր եղան միջամտելու մեր քաղաքական կյանքին և ֆինանսավորելու քաղաքական ընդդիմությանը»,- հավելեց նախագահը։