Միջազգային

«Մենք ականատես ենք լինում Հարավային Կովկասում պատմական վերափոխումների»․ Ալիև

Կարող եմ ասել, որ մենք ականատես ենք պատմական վերափոխման Հարավային Կովկասում, որտեղ տեղի են ունենում պատմական և աշխարհաքաղաքական փոփոխություններ, հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Ալիևը՝ «Շուշիի երկրորդ գլոբալ մեդիաֆորումում»․

«Համագործակցության նոր ձևաչափեր են ի հայտ եկել։ Իհարկե, կարևորագույն իրադարձությունը մեր տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ամբողջական վերականգնումն էր սեպտեմբերին։ Սա կարևոր իրադարձություն էր մեր ժամանակակից պատմության մեջ»,- ասել է նա։